ԶԻՆԱՊԱՀ

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ

Դրոշմանիշային վճարի գումարների վերադարձի առցանց դիմումների հարթակ

 

Հարգելի հայրենակից,

ողջունում ենք Ձեզ ԶԻՆԱՊԱՀԻ  Դրոշմանիշային վճարի վերադարձի դիմումների առցանց հարթակում: 

Տեղեկացնում ենք, որ դիմումների մուտքագրման համար անհրաժեշտ է 

Գրանցվել սույն հարթակում՝ ստեղծելով անձնական հաշիվ, որի միջոցով հետագայում դուք կկարողանաք հետևել նաև ձեր դիմումի կարգավիճակին 

  1. Գրանցվելու համար սեղմեք դիտման էջի վերևի աջ անկյունում նշված ՄՈՒՏՔ կոճակը,
  2. Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը, որը կլինի ձեր անձնական հաշիվ մուտք գործելու գաղտնանունը, 
  3. Ձեր կողմից մուտքագրված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաքքառանիշ ստուգիչ կոդ, որը կլինի Ձեր գաղտնաբառը, 
  4. Մուտքագրեք քառանիշ ստուգիչ կոդը կայքում, 
  5. Դիմումների առցանց հարթակում դիմումի մուտքագրման և ներկայացման համար անհրաժեշտ է հետևել ցուցումներին, լրացնել  պահանջվող պարտադիր դաշտերը և կցել պահանջվող փաստաթղթերը։ 
  6. Անհրաժեշտ դաշտերը լրացնելուց և փաստաթղթերը կցելուց հետո պետք է սեղմել ԱՎԱՐՏԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ կոճակը,  այնուհետև ՀԱՍՏԱՏԵԼ` դիմումը ԶԻՆԱՊԱՀ հիմնադրամ ուղարկելու համար։ 

Դուք կստանաք Ձեր դիմումն ընդունվել է, հաստատումը։ 

Ներկայացված դիմումի ամբողջականության դեպքում Ձեր կողմից պահանջվող դրոշմանիշային վճարի գումարի վերադարձը կկատարվի առավելագույնը 60 օրվա ընթացքում։  

Շնորհակալություն: